Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսմանի ընտրությունը կանցկացվի 2016- ին
SportՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսմանը կընտրվի միայն 2016 թվականին:
«Միայն մեկ տարի անց մենք կտեսնենք 2018 թվականի առաջնության թալիսմանը: 2016 թվականի սեպտեմբերին կկայանա հանրային ընտրություն, որին կմասնակցեն երեք լավագույն թալիսմանները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման հայտարարություն արել է ՖԻՖԱ-ի միջազգային մարկետինգի պատասխանատու Դեյվիդ Ֆաուլերը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կլինի թվով 21-րդը, և կանցկացվի Ռուսաստանում` 2018 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը։ Ռուսաստանն արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։ 2018 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։