Ադրբեջանում բժիշկը ծեծել է բուժվող 73-ամյա հիվանդին
International newsԲաքվում բժիշկը Խաթաիի շրջանի թիվ 17 պոլիկլինիկայում ծեծել է իր մոտ բուժվող հիվանդին:
Այսպես, 73-ամյա Թաջիրա Մամեդովան հետազոտության համար այցելել է պոլիկլինիկա, որտեղ նրան հարվածներ է հասցրել Թամիլլա անունով բժիշկը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.azլրատվական կայքը:
Տուժողը բողոքել է Խաթաիի շրջանային ոստիկանության վարչություն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: