Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայում հակաքրդական շարժում է սկսվում. քրդերը հեռանում են Անկարայից

International news

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների եւ զինված թեւի դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ իշխանությունների կողմից իրագործվող քարոզչությունն այդ երկրում հանգեցրել են հակաքրդական շարժման առաջացման: Թուրքիայում օրեցօր ահագնացող թուրք-քրդական բախումներն այդ երկիրը տանում են ներքին պատերազմի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Վաթան» թերթը, Հաքքարիի Դաղլըջա շրջանում 16 զինծառայողների զոհվելու հետ կապված Այնթափում (Գազիանթեփ) երեկ իշխանությունների կողմից հրահրված հակաքրդական բողոքի գործողությունը վերածվել է քրդերի հետ եւս մեկ բախման:

Այնթափում թուրք ազգայնականների ցույցին զուգահեռ քաղաքի մյուս մասում քրդերի հավաք է տեղի ունեցել: Այնուհետեւ երկու հակադիր խմբավորումները շարժվել է միմյանց դեմ: Ոստիկանությունը, քրդերի հավաքը համարելով անօրինական, փորձել է կասեցնել այն: Տեղի ունեցած բախման ժամանակ մեկ ոստիկան ոտքից վիրավորվել է` անհայտ անձի կողմից արձակված գնդակից:

Չնայած դրան` թուրք ազգայնական գաղափարականների եւ PKK-ի համակիր քրդերի միջեւ բախումն անխուսափելի է եղել, որի ժամանակ սկսված մահակներով եւ այլ իրերով ծեծկռտուքի ժամանակ բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել: Ազգայնականները փորձել են լինչի ենթարկել Հասան Թ. անունով մի քուրդ քաղաքացու: Ոստիկաններին հաջողվել է հակամարտ կողմերին ցրել` նրանց դեմ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Թուրքերի եւ քրդերի միջեւ խոշոր զինված բախում է տեղի ունեցել նաեւ Անկարայում` քրդերով բնակեցված Բեյփազարի Զաֆեր թաղամասում, որտեղ կրակոցներ են հնչել: Այսօր Բեյփազարից գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված մեծ թվով քրդեր են հեռացել:

Սոցցանցերը հայտնել են, որ թուրք ազգայնականների եւ քրդերի միջեւ երեկ գիշեր տեղի ունեցած բախումներում մեծ թվով վիրավորներ են եղել, ինչի մասին սակայն, իշխանությունները չեն հաղորդում:

«Գորշ գայլերի» խորհրդանիշներով հարյուրավոր թուրքեր հարձակվել են PKK-ի դեմ ռազմական գործողություններ սկսվելու պատճառով իշխանություններին բողոք հայտնելու դուրս եկած քրդերի վրա: Փոխադարձ հարձակումների ժամանակ Բեյփազարի փողոցներում կայանած մեծ թվով ավտոմեքենաներ կրակի են մատնվել: Չնայած ոստիկանության միջամտություններին` բախումները շարունակվել են ամբողջ գիշեր:

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) Բեյփազարի բաժանմունքի ղեկավար Աբդո Օները լրագրողներին հայտնել է, որ անվտանգության նկատառումներով քրդերը զանգվածաբար հեռանում են Անկարայից:

«Անկարայում քրդերն իրենց վտանգված են համարում եւ զանգվածաբար լքում են քաղաքը: Առաջինը հիմնականում հեռանում են ամառային սեզոնային աշխատանքի համար շրջաններից Անկարա եկած քրդերը, հեռանում են նաեւ այստեղ մինչեւ 50 տարի բնակված քրդերը: Անակարայից արդեն մոտ 600-700 քուրդ ընտանիքներ հեռացել են», -հայտնել է Օները` նշելով, որ անվտանգության նկատառումներով ընտանիքը Փոլաթլու է տեղափոխել նաեւ ինքը:

BBC Turk-ի հետ զրույցում քուրդ աշխատավոր Ռեջեբ Քայան հայտնել է, որ ընտանիքով մեկնում է Մարդին:

«Մենք լքում ենք Անկարան եւ այլես հետ չենք գա, քանի որ այստեղ չեն ցանկանում տեսնել քրդերին», -ասել է նա:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Բեյփազարի բաժանմունքի ղեկավար Մեհմեթ Յայընն ասել է, որ. «քրդերի մոտ խուճապային տրամադրություն է: Հեռանալ-չհեռանալու մասին մեզ հարցնում են նաեւ ԱԶԿ-ի անդամ քրդերը: Անկարայից բոլոր քրդերի հեռանալն ահնարին է: Այստեղ մինչեւ 50 տարի բնակվող քուրդ ընտանիքներ կան: Նրանք տներ են գնել, երեխաներն այստեղ են սովորում»:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine