Կոստա. Պետք է վերջապես սկսեմ գոլեր խփել
SportԼոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան խոսել է իր խաղի մասին Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի՝ Մակեդոնիայի հետ հանդիպումից հետո։ Իսպանիան այդ խաղում հաղթեց նվազագույն հաշվով, իսկ միակ գոլը հեղինակեց Խուան Մատան։
-Ես պետք է իմ խաղում դեռ շատ բան բարելավեմ։ Պետք է վերջապես սկսեմ գոլեր խփել։ Ես իրոք բոլոր ջանքերս ներդնելու եմ։ Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել ակումբում առաջադիմելու համար։ Ես միշտ լի եմ ավելիի ձգտումով ու ակնկալիքով, երբ ինձ հավաքական են հրավիրում։ Դժգոհ եմ, որ գոլ չխփեցի Մակեդոնիային, թեև ուրախ եմ հաղթանակի համար, որը մեզ համար կարևոր է Եվրոպայի առաջնության համար որակավորվելու տեսանկյունից,-ասել է Կոստան, ով Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 9 հանդիպման և մեկ անգամ է գոլ խփել։