Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի փոխվարչապետը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու` թուրքական հատվածի շինարարության ուշացումը

International news

Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը երեկ պաշտոնապես հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեջ ծագած խնդիրների պատճառով ուշացման մասին մամուլում տարածված լուրերը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Շարիֆովն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի թուրքական հատված շինարարության հետ խնդիրներ են ծագել: Այնտեղ աշխատող ընկերությունները փաստորեն դադարեցրել են շինարարությունը, բացառությամբ թունելների»: Ադրբեջանի փոխվարչապետը չի հայտնել թուրքական հատվածում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառները եւ Ադրբեջանի համար քաղաքական իմաստով «խիստ կարեւոր» այդ երկաթուղու շահագործ ման հանձնելու կոնկրետ ժամկետները:

Ադրբեջանի պատկան մարմինները, այդ թվում` «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը եւ TRACECA-ի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաեւը մինչ այժմ ադրբեջանական հանրությանը համառորեն «վստահեցնում» էին նախագծի` սահմանված ժամկետներում շահագործման հանձնվելու մասին: Նշվում էր անգամ, որ արդեն 2016 թվականին կազմակերպվելու է Stadler ընկերության արտադրության գնացքներով ուղեւորային փոխադրումներ Բաքվից Կարս:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ եթե անցած բոլոր տարիների ընթացքում Թուրքիան չի կարողացել ավարտին հասցնել իր հատվածի շինարարությունը, որն ամենաերկարն է Վրաստանում եւ Ադրբեջանում երկաթուղու հատվածներից, ապա հազիվ թե կարողանա դա անել մնացած մի քանի ամիսների ընթացքում, որոնց մեծ մասն ընկնում է ձմեռային ժամանակաշրջանի վրա, երբ շինարարական աշխատանքներն այնտեղ դժվար են:

Այսպիսով, Ադրբեջանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը գրաֆիկի մեջ չի տեղավորվելու, որն, ըստ նախագծի, պետք է շահագործման հանձնվել դեռեւս 2010 թվականի վերջին:

BBC Azeri-ին դեռեւս օգոստոսին հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը կորցնում է նշանակությունը:

Վերլուծաբանների կարծիքով` արդեն միլիարդ դոլարից ավելի ծախսված ԲԹԿ-ի նախագիծը կարող է չդիմանալ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացվելուց հետո տարածաշրջանում առաջիկայում նախատեսվող այլ նախագծերի հետ մրցակցությանը:

Ադրբեջանցի տնտեսական վերլուծաբան Նաթիգ Ջաֆարլիի կարծիքով, եթե Իրանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ Ասիայից դեպի Արեւմուտք անցկացվելիք  նախագծերը կյանքի կոչվեն, ապա ԲԹԿ-ի, ենթադրվող` առանց այն էլ ոչ մեծ շահութաբերությունը «զգալիորեն կնվազի»:

«Ռուսաստանը պատրաստվում է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում Չեխիա եւ Սլովակիա անցկացված երկաթգծերն արդիականացնել եւ միացնել դեպի Չինաստան ու Հնդկաստան գնացող իր երկաթգծերին: Դեպի Եվրոպա Թուրքիայի վրայով ելքի երթուղի է պատրաստվում նաեւ Իրանից: Ապագայում այդ երթուղուն կարող են միանալ նաեւ Պակիստանն ու Աֆղանստանը: Այդ պատճառով էլ այլընտրանքային երկաթուղագծերը խիստ գրավիչ են», - նշել է Ջաֆարլին:

Վերլուծաբանը գտնում է, որ ԲԹԿ-ի գլխավոր խնդիրը Միջին Ասիայից եւ Հեռավոր Արեւելքից եկող բեռնատար վագոնները Կասպից ծովի վրայով լաստանավերով անցկացնելն է: «Դա եւ թանկ, եւ ժամանակատար գործընթաց է, ինչը խիստ նվազեցնելու է Ադրբեջանի կողմից ապագայում նախատեսված եկամուտները», -ընդգծել է նա:

Նաթիգ Ջաֆարլիիի կարծիքով` եթե անգամ ԲԹԿ-ն շահագործման հանձնվի, ապա նախագիծն ամենաշատը տարեկան 45-50 մլն մանաթ եկամուտ կարող է բերել Ադրբեջանի բյուջեին, ինչը բոլորովին էլ մեծ թիվ չէ:

ԲԹԿ-ի նախագիծը 2007 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրել են Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս նյութեր են հայտնվել, որտեղ երկաթգծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում են թուրքական եւ վրացական կողմերի վրա: Ավելի վաղ, 2013 թվականին, մասնագետները վստահեցնում էին, որ երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն ավելի շատ քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ-ին: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ-ին Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները բավա րար չեն հանդիսացել, եւ արդեն 2011 թ-ին երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` երկաթգծի թուրքական հատվածի ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել մոտ 500 մլն դոլար: Ներկա դրությամբ ավարտին հասցված չէ նաեւ Ախալքալաք-Կարս 30 կմ երկաթուղային ճանապարհի վրացական հատվածը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine