Մովսիսյանն ու Օզբիլիսը կրկին «Սպարտակ»-ում են
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը կրկին միացել են «Սպարտակ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «մայրաքաղաքայինների» պաշտոնական կայքը գրում է, որ Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբի հետ, իսկ ահա Յուրա Մովսիսյանն անցկացրել է անհատական մարզում:
Այժմ «Սպարտակ»-ը նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության հերթական տուրին, որտեղ մրցելու է «Ռոստով»-ի հետ: