Շարմ էշ- Շեյխի օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
International newsՇարմ էշ- Շեյխ եգիպտական հանգստավայրի օդանավակայանը, որի տասնյակ չվերթներ հետաձգվել էին ավազե փոթորկի պատճառով, վերսկսել է իր աշխատանքը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աշխատակիցը:
Չորեքշաբթի առավոտից օդանավակայանի սպասասրահում հարյուրավոր զբոսաշրջիկներ էին կուտակվել: Օդանավերը, որոնք ՌԴ-ից Շարմ էշ- Շեյխ էին ժամանում, փոխել են իրենց ուղղությունը դեպի Հուրգադաւ:
Ավազե փոթորիկը տարածվել էր շարք արաբական երկրների վրա ու հասել Եգիպտոսին: Ակնկալվում է, որ տարերքը կշարունակվի մինչեւ ուրբաթ: