Պուտինը Հիլարի Քլինթոնին գրավել Է իր մի հատկանիշով
International newsԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը խոստովանել Է, որ իրեն հարգանք Է ներշնչում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մի հատկությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելովPolitico-ին, նա հայտնել Է Վաշինգտոնում՝ ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտում:
«Պուտինը շատ հատկություններ չունի, որոնցով ես հիանում եմ, սակայն այն, որ նա կարող Է կանգնել եւ ասել. «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», ունի իր գրավչությունը»,- կատակել Է նա ճեպահարցման ընթացքում:
Ընդսմին, խոսելով լրջորեն՝ Քլինթոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ դաշնակիցները պետք Է ուժեղացնեն ճնշումը Մոսկվայի վրա: «Ես առաջվա պես համոզված եմ, որ մենք պետք Է համաձայնեցված ջանքեր գործադրենք, որպեսզի իրոք մեծացնենք Ռուսաստանի եւ առանձնապես Պուտինի կողմից վճարելիք գինը»,- մեջբերում Է նրա խոսքը UPI գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք, որ Պուտինը որոշի արդիականացնել իր երկիրը եւ շրջվի Արեւմուտքի կողմը, այլ ոչ թե իրեն պահի ցարի նման եւ ռուսական իշխանության մոդելը պրոյեկցի այլ երկրների, օրինակ, Սիրիայի վրա»,- նշել Է Քլինթոնը: