Կառավարությունը հավանություն տվեց Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերության գլոբալ ֆորումին անդամակցելու որոշմանը
PoliticsՀայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Տնտեսական համագործակցությանզարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին ՀՀ-ի անդամակցելու որոշման նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին բոլոր պետությունների հարկային մարմինների համար լուրջ մարտահրավեր է հանդիսանում միջազգային մակարդակում հարկերից խուսափելու դեպքերի աճը, ինչը հանգեցնում է կրկնակի չհարկման կամ իրական չափից նվազ հարկման և այլ համանման խնդիրների:
«Գլոբալ ֆորումին անդամակցության վերջնական նպատակը հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումն է: Այս համակարգը համարվում է նոր գլոբալ ստանդարտ, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափման ռիսկերը: Այս ստանդարտից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ փորձագիտական գնահատման նպատակն է գնահատել տվյալ երկրի կամ իրավական համակարգի կարողությունները հարկման նպատակով թափանցիկության և տեղեկություն& shy;ների փոխանակման միջազգային ստանդարտի կիրառման համար:
Այն իրականացվում է 2 փուլով: 1-ին փուլում ուսումնասիրվում է նշված միջազգային ստանդարտի կիրառման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների, իսկ 2-րդ փուլում` գործնական կիրառման ընթացակարգերի առկայությունը: Ակնկալվում է, որ Գլոբալ ֆորումին անդամակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտա մի շարք առավելություններ, մասնավորապես, աշխարհում ամենամեծ` հարկման նպատակով ստեղծված խմբին անդամակցություն, ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունների ընդլայնում, « ;Հարկային վարչարարության իրականացման նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության բարձրացում: Միաժամանակ, ակնկալվում է նաև, որ Գլոբալ ֆորումին անդամակցության շրջանակներում փորձագիտական գնահատման գործընթացը լուրջ հնարավորություն կտա բացահայտելու իրավական համակարգի թերությունները և բարելավման հեռանկարները: Ֆորումը նաև արդյունավետ լծակ է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում: