Չինաստանը մինչեւ տարեվերջ կգործարկի CIPS սեփական միջազգային վճարային համակարգը
International newsՉինաստանը մինչեւ ընթացիկ տարվա վերջը պլանավորում Է գործարկել CIPS սեփական միջազգային վճարային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին «Նոր չեմպիոնների ամենամյա գագաթնաժողովի» ընթացքում հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը: «Տարեվերջին մենք կավ արտենք Չինաստանի միջազգային վճարային համակարգի՝ CIPS-ի զարգացումը,- ասել Է նա լիագումար նիստում:
Բացի դրանից, նա պատմել Է նաեւ այն մյուս քայլերի մասին, որոնք Չինաստանի կառավարությունը ձեռնարկում Է՝ համաշխարհային հանրակցության համար ավելի բաց դառնալու համար: «Մենք ունենք խնայողական բարձր հարկադրույք, արտարժույթի մեծ պաշարներ: Անհրաժեշտ Է այդ պաշարներն օգտագործել արդյունավետորեն, բարձրացնել ֆինանսական հատվածի արդյունավետությունը՝ կրճատելով հանգուցային հարկադրույքը»,- հայտարարել Է Կեցյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանը այսուհետեւ Էլ կմեղմացնի ֆինանսական հատվածում մասնավոր կապիտալի մուտքի արգելքները: «Կօգնենեք զարգանալու մասնավոր բանկերին եւ ավելի լայնորեն կբացենք մեր ֆինանսական հատվածը մնացած աշխարհի համար: Դա մեր նպատակն Է»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: