Շավարշ Կարապետյանը մեդալներ կհանձնի «Աշնանային ամպրոպ» վազքաերթի մասնակիցներին
SportՍտորջրյա լողի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը մեդալներ կհանձնի «Աշնանային ամպրոպ Kids&Girls» վազքաերթի մասնակիցներին, որը սեպտեմբերի 12-ին կանցկացվի Մոսկվայի Մեսչերսկի զբոսայգում: Պարգեւներից բացի, մարզիկները հաղթանակի համար նշանավոր լողորդի ձեռքից կստանան «Իմունիտետի չեմպիոն» հատուկ մեդալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է « Պոդսոլնուխ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, որն օգնություն Է ցուցաբերում առաջնային իմունոդեֆիցիտով եւ իմունիտետի այլ խախտումներով երեխաներին:
Հիմնադրամում բացատրել են, որ գերազանցության անսովոր կրծքանշանը նշանակում Է, որ մասնակիցներն աջակցում են այն երեխաներին, ում կյանքը սահմանափակված Է հիվանդանոցային պատերով եւ կախված Է թանկարժեք դեղորայքից. վազքաերթին գրանցվելիս մարզիկները միջոցներ են փոխանցում հիմնադրամին:
«Յուրաքանչյուր մարդ ժամանակի ընթացքում բարեգործ Է դառնում: Բարեգործությունը ստեղծագործություն Է, յուրաքանչյուր մարդու հոգեւոր ուղու ու զարգացման բաղկացուցիչ մասը: Ես կասեի, որ բարեգործությունը հոգու արարումն Է»,-նշել Է Շավարշ Կարապետյանը:
Ընդգրկուն մարզական միջոցառման կազմակերպիչները կանխատեսում են 600-ից ավելի երեխաների մասնակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: