Թուրքիայում շարունակվում են քրդերի վրա հարձակումները
International newsԹուրքիայի տարբեր քաղաքներում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրասենյակները նոր հարձակումների են ենթարկվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, հարձակումներն իրականացվել են Ստամբուլ, Բուրսա, Քոջաելի քաղաքներում:
Թուրք ազգայնականները Ստամբուլում քրդական կուսակցության գրասենյակ մտնելով` 4-րդ հարկի պատուհաններից դուրս են նետել համակարգիչները, աթոռները և սեղանները, այնուհետև հրդեհել են գրասենյակը:
Ստամբուլի Թուզլա գավառում ազգայնականների գործողությունների հետևանքով քրդական կուսակցության անդամներից մեկը վնասված է ստացել ոտքի շրջանում:
Բուրսայում ազգայնականների գործողություններն ուղղված են եղել քուրդ բնակչության դեմ: Տարբեր թաղամասերով շրջելով` նրանք քրդերի հասցեին վիրավորական և ռասիստական արտահայտություններ են հնչեցրել: