ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թույլատրեց Պաղեստինի դրոշը բարձրացնել կազմակերպության կենտրոնակայանում
International newsՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որը թույլատրում է Նյու Յորքում Միավորված ազգերի կենտրոնակայանի տարածքում բարձրացնել այն պետությունների դրոշները, որոնք դիտորդներ են համաշխաարհային կազմակերպությունում: Ներկայում նման կարգավիճակ ունեն Պաղետինը եւ Վատիկանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բանաձեւի նախագծի օգտին քվեարկել է 119 երկիր: Դեմ է արտահայտվել ութ պետություն՝ Ավստրալիան, Իսրայելը, Կանադան, Մարշալյան կղզիները, Պալաուն, ԱՄՆ-ը, Տուվալուն եւ Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգները: Եվս 45 երկրներ ձեռնպահ են մնացել:
Ընդունված բանաձեւի համաձայն՝ Պաղեստինի քառագույն դրոշը ՄԱԿ-ի անդամ 193 անդամների դրոշների շարքը կհամալրի 20 օրվա ընթացքում, այսինքն՝ Գլխավոր ասամբլեայի արդեն հաջորդ, 70-րդ նստաշրջանի ընթացքում:
Պաղեստինը ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակ է ստացել 2012 թվականի նոյեմբերի 29-ին ԳԱ-ում կայացած քվեարկության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: