Ստոլտենբերգը կոչ է արել ուկրաինական ճգնաժամը կարգավորել դիվանագիտական միջոցներով
International newsՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ կայացած հանդիպմանը կոչ է արել Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը լուծել բացառապես դիվանագիտական միջոցներով: «Ուկրաինայի արեւելքում նվազում է բռնությունը, ինչը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս կատարելու Մինս կի համաձայնությունները,- ընդգծել է նա:- Կոչ եմ անում բոլորին հակամարտության կարգավորման համար օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցներ: Դա Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ լուծման լավագույն եղանակն է»:
Ստոլտենբերգը նաեւ պնդել է, որ Դոնբասի իրադրության համար «առանձնահատուկ պատասխանատվություն» է կրում Ռուսաստանը:
«Մենք կոչ ենք արել Ռուսաստանին՝ դադարեցնել Ուկրաինայի արեւելքի ապակայունացումը՝ Կիեւի կենտրոնական իշխանության դեմ ապստամբածներին քաղաքական, ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ճանապարհով»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: