Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառն Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է

Society

 Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) իր ելույթի ժամանակ խոսել է Մերձավոր Արևելքում տիրոց իրավիճակի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և ԼՂ հակամարտության կարգավորման  հարցերի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մ ամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է.

«Պարոն Նախագահող,                                                                                                  

Տիկնայք և պարոնայք,

Հաճելի է վերադառնալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ: Շնորհակալություն եմ հայտնում հրավերի և Հայաստանի ու տարածաշրջանի առջև ծառացած արտաքին քաղաքական որոշ մարտահրավերների շուրջ այս հարգարժան լսարանի առջև ելույթ ունենալու հնարավորության համար:

Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է Մերձավոր Արևելքում և դրա շուրջ հակամարտությունների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման և նրանց պատճառած ավերածությունների վրա: Ուկրաինական ճգնաժամը, անկայունությունը երկրագնդի շատ այլ հատվածներում ցույց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով: Երեկ, երբ ես Փարիզից Լոնդոն էի գալիս, Եվրոսթար գնացքը հարկադրված էր շուրջ երկու ժամ կանգ առնել՝ կապված փախստականների հետ առնչվող իրավիճակի հետ: Այն, ինչ կատարվում է հազարավոր մղոններ հեռու, թակում է Եվրոպայի դռները: Մենք այլ ևս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին: Հակամարտությունների և ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը և կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաև ողջ միջազգային հանրության համար:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին:

Այս բռնություններից անմասն չեն մնացել նաև մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր` Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում:

Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են հայտարարել այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության և հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի և կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների կողմից քարոզվող այլատյացության և խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են:

Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլև հանցակցության համար, և այս իրողությունը երբևէ չպետք է մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել և արդարացումներ փնտրել անցյալի ոճրագործությունների համար և խրախուսում են ներկÕ �յիս բռնությունները:

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության արժանացան: Այստեղ՝ Բրիտանիայում ևս, առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը:

1929թ. Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոստ» և հավելել. «Այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»: Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915թ. զեկույցը վերնագրել էր «Ազգի սպանությունը» և այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում»:

Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: 1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակի ց երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով:

Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում:

Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին: 

Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլն:

Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին:

Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երևանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլև` ողջ մարդկության ողբերգությունը և ցավը:

Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երևան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանութ յան 100-րդ տարելիցի միջոցառումներից։ 

Տիկնայք և պարոնայք,

Խնդիրներին, որոնց բախվում է մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, կարող է աշխարհի տարբեր ծայրերում վերլուծաբանների համար նվազ տեսանելի թվալ, բայց դա չպետք է մոլորեցնի որևէ մեկին: Տարածաշրջանը բավական երկար ժամանակ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է եղել, ինչը թողել է չսպիացող վերքեր:

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Չաթըմ հաուսում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար: Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն:

Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար: Համանախագահները միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել: Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսա կետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները և մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն: 

Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով ուրվագծել են իրենց առաջարկները, որոնցից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների 2009թ.-ից ի վեր արված հինգ հայտարարությունները: Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ և բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքներից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա:

Խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է:

Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների կողմից նախաձեռնված առաջիկա հանդիպումները:

Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ մնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ նրանք շահագրգռված էին ա յդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ: Իրավիճակը կտրուկ փոխվեց խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի: Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար: Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը:

Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ: Քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել:

Շփման գծի երկայնքով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները:

Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը: Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման և պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջև: Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջևանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է:

Ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից: Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է: Հարևանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության և քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվ ում են խոսել ռեժիմի դեմ և հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին: Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով: Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է և պետության կողմից հովանավորվող քաղաքականություն: Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ողջ աշխարհի հայերին:

Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի մի քանի խոսք ավելացնել Միացյալ Թագավորություն իմ ներկա այցի վերաբերյալ: Ես այստեղ՝ Լոնդոնում եմ իմ գործընկեր` արտաքին գործերի քարտուղար պարոն Ֆիլիպ Համմոնդի հրավերով, ում հետ երեկ բովանդակալից հանդիպում եմ ունեցել: Ես նաև հանդիպել եմ Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգթոնին, իսկ ավելի ուշ հանդիպում եմ ունենալու մշակույթի հարցերով պետքարտուղար պարոն Ջոն Ուիթինգդեյլի հետ: Իմ բրիտանացի գործընկերների հետ մենք շարունակում ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում հայ-բրիտանական համագործակցո ւթյան հետագա խթանմանն ուղղված ջանքերի վերաբերյալ քննարկումները: Մեր երկկողմ հարաբերությունները մենք կառուցում ու զարգացնում ենք դարերի պատմություն ունեցող ամուր հիմքերի վրա: Հայտնի է, որ Լորդ Բայրոնը Հայաստանը նկարագրում էր իբրև երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը: Մենք շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը ոչ միայն որպես մեկը մյուսով հետաքրքրված երկրներ, այլ նաև՝ որպես լավ գործընկերներ:

Շնորհակալություն»:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank