Հիլարի Քլինթոնը կորցնում Է առավելությունն ԱՄՆ-ի նախընտրական մրցարշավում
International newsԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքերը կրկին թուլացել են, ընդ որում՝ ինչպես կուսակիցների, այնպես Էլ նախագահի հանրապետական թեկնածուների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ Է վկայում CNN-ի եւ PRC-ի կողմից հասարակական կարծիքի հարցումը, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 11-ին :
Քլինթոնն առաջվա պես առաջատարն Է դեմոկրատների շրջանում, բայց նրա առավելությունն օգոստոսից կրճատվել Է 10 տոկոսային կետով: Քլինթոնը կարող Է կանխապահովել դեմոկրատների 37 տոկոսի աջակցությունը, սոցիալիստ սենատոր Բեռնի Սանդերսն ստանում Է 27 տոկոս, իսկ փոխնախագահ Ջո Բայդենը, որը չի հայտարարել նախագահ դառնալու մտադրության մասին, ունի 20 տոկոս վարկանիշ: Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛ Մելլին 3 տոկոս Է հավաքում, Վիրջինիայի նահանգից նախկին սենատոր Ջիմ Ուեբը՝ 2 տոկոս, իսկ Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինկոլն Չեյֆին՝ 1 տոկոսից պակաս:
Հանրապետական թեկնածուների նկատմամբ Քլինթոնի առավելությունը նույնպես անհետացել Է: Այսպես, առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին, ընդհանուր ընտրություններում Քլինթոնը կպարտվեր նախկին նեյրովիրաբույժ Բեն Քարսոնին (46 տոկոս՝ 51 տոկոսի դիմաց) եւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին (47 տոկոս՝ 49 տոկոսի դիմաց), իսկ հանրապետականների հարցումների առաջատար միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ Քլինթոնը հավասար արդյունքներ Է արձանագրում (յուրաքանչյուրին բաժին Է հասել 48-ական տոկոս):
Հարցումն առաջին անգամ ցույց Է տվել, որ Բայդենը կարող Է հաղթել Թրամփին եւ Բուշին, թեեւ հետ Է մնում Քարսոնից: Բացի այդ, դեմոկրատների միայն 43 տոկոսն Է հայտարարել, որ «ոգեշնչված Է» Քլինթոնի թեկնածությունից՝ այս տարվա ապրիլի 60 տոկոսի դիմաց:
Հարցումը սեպտեմբերի 4-8-ը հեռախոսով անցկացվել Է 1012 չափահաս ամերիկացիների շրջանում: Հարցման վիճակագրական սխալանքը 3 տոկոսային կետ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: