Ցիպրասի կուսակցությունն ընտրությունների նախաշեմին առաջ Է անցել մերձավոր մրցակիցներից
International newsՀունաստանում սեպտեմբերի 20-ին կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Ալեքսիս Ցիպրասի ձախ արմատական ուժերի կոալիցիան (ՍԻՌԻԶԱ) 5 տոկոսի առավելություն ունի մերձավոր մրցակցի՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նկատմամբ:
Այս եզրակացության են եկել Pro Rata ընկերության հետազոտողները՝ ամփոփելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել Է «Էֆիմերիդա տոն սինդակտոն» թերթի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր հարցման համաձայն, որն անցկացվել Է սեպտեմբերի 7-ից 9-ը, Ցիպրասի կուսակցության օգտին պատրաստ Է իր ձայնը տալ հարցման մասնակիցների 28,5 տոկոսը: Սա ավելին Է, քան նա ստացել Էր 2015 թվականի հունվարին կայացած ընտրությունների արդյունքում, երբ ՍԻՌԻԶԱ-ի օգտին քվեարկել Էր ընտրողների 26,34 տոկոսը, եւ այն 300-տեղանոց խորհրդարանում ապահովել Էր 149 տեղ՝ պակաս ստանալով ընդամենը երկու մանդատ միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար: Նախապատվությունը «Նոր ժողովրդավարությանն» Է տվել հարցվածների 23,5 տոկոսը:
Թերթը նշում Է, որ օգոստոսի 25-ին նույն այդ ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալներով ՍԻՌԻԶԱ-ի արդյունքներն զգալիորեն ավելի համեստ Էին: Այն ժամանակ Ցիպրասի կառավարության օգտին պատրաստ Էր քվեարկել հարցվածների 23 տոկոսը: «Նոր ժողովրդավարությունը» նույնպես ուժեղացրել Է իր դիրքերը, բայց նվազ չափով: Անցած հարցման ընթացքում նրան հաջողվել Էր հավաքել 19,5 տոկոս:
Ժողովրդականության ցուցանիշով երրորդ կուսակցությունը մնում Է ծայրահեղ աջ «Խրիսի ավգին» («Ոսկե արշալույս»), որին նախընտրել Է հարցման մասնակիցների 6,5 տոկոսը: Նրան հաջորդում են՝ Հունաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) եւ Համահունական սոցիալիստական շարժումը (ՊԱՍՕԿ)՝ 4,5-ական տոկոս, «Պոտամի»-ն («Գետ»)՝ 4 տոկոս եւ Կենտրոնի միությունը՝ 3,5 տոկոս: ՍԻՌԻԶԱ-ից անջատված «Լաիկի Էնոտիտա»-ն (Ժողովրդական միասնություն) եւ կառավարական կոալիցիայի գծով Ցիպրասի կուսակցության նախկին գործընկեր «Անկախ հույները» հավաքում են 2,5-ական տոկոս:
Բարձր Է մնում չկողմնորոշվածների թիվը՝ 17,5 տոկոս. նրանց 7 տոկոսը հայտարարել Է, որ ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը:
Ցիպրասը «Նոր ժողովրդավարության» նախագահ Վանգելիս Մեյմարակիսից զգալիորեն առաջ Է անցել նաեւ պոտենցիալ վարչապետների վարկանիշում: Հարցին, թե ով Է առավել նախընտրելին նախարարների կաբինետի ապագա ղեկավարի պաշտոնի համար, հարցման մասնակիցների 37 տոկոսը պատասխանել Է, որ ընտրում Է Ցիպրասին: Մեյմարակիսին նախընտրել Է հարցվածների միայն 25 տոկոսը: Մասնակիցների 25 տոկոսն այն կարծիքին Է, որ ներկայում քաղաքական գործիչներից ոչ ոք արժանի չԷ լինել երկրի վարչապետ:
Հունաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: