Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ
International newsԱդրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունում Մարդին հայտնել են իրենց դժգոհությունը սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանիում ընդունված բանաձևի առնչությամբ:
Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկներինկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձև էընդունել: Դրա մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում:Բանաձևի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը: Բանաձևում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալվածիրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:
Բանաձևի 17-րդ հոդվածում նշվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկիԱդրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցիչինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ(նաև վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք էԱդրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվիգրասենյակը փակելու որոշումը և շարունակի այդ կազմակերպության հետհամագործակցությունը: Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիությաներկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներուղարկելու մտադրությունից: