Իրանը քննադատել է Թուրքիայի անդրսահմանային գործողությունները
International newsԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարզիյե Աֆքամը քննադատել է Թուրքիայի կողմից իրականացվող անդրսահմանային գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Աֆքամը դատապարտել է ահաբեկիչներին սեփական տարածքից դուրս բերելուց հետո Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունները: Նա ընդգծել է, որ տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը խախտող ցանկացած գործողություն ավելի է վնասում խնդրին և պատճառ է դառնում, որ օտար պետությունները միջամտեն տարածաշրջանային իրադարձություններին:
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ պաշտոնական Անկարան պետք է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ նստի բանակցային սեղանի շուրջ: