Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սարգսյանը խաղում էր Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելի հետ: Սարգսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 21-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի հաշվին:
Մյուս պարտիաները շարունակվում են. Սամվել Տեր-Սահակյանը խաղում է Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), Հրանտ Մելքումյանը` Գատա Կամսկու, իսկ Լևոն Արոնյանը` Միխայել Վայդենկելերի հետ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով, մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: