Դավիդ դե Խեան «Մանչեստեր Յունայթեդ»-ում կմնա ևս 4 տարի
SportԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը երկարացրել է պայամանագիրը իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը գրում է, որ իսպանացի դարպասապահը կմնա ակումբում ևս 4 տարի: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, դե Խեան «Մանչեստեր»-ում շաբաթական կստանա 200 հազար ֆունտ:
Ֆուտբոլի Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ի հերթական տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը կմրցի «Լիվերպուլ»-ի հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին: