Հայաստան-Ալբանիա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 12-ից
SportՖուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 12-ից:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 12-ից:
Տոմսերը վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութում:
Մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Վաճառքում են լինելու միայն հատուկ բար կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:
Մարզադաշտ խնդրվում է գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար: