Սահմանադրական բարեփոխումենրը քաղաքական մենաշնորհ հաստատելու հնարավորություն չեն ենթադրում. Վարդան Պողոսյան
PoliticsՍահմանադրական փոփոխությունները քաղաքական մենաշնորհ հաստատելու հնարավորություն չեն ենթադրում: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը նման կարծիք հայտնեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ հակադարձելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն դիտարկմանը, թե առաջարկվող փոփոխությունները երկրում քաղաքական մենաշնորհ հաստատելու իրական հնարավորություն են ստեղծելու:
«Առաջարկվող փոփոխությունները որևէ կերպ չեն ենթադրում քաղաքական մենաշնորհի հաստատում, որովհետև ավելի շատ հնարավորություններ, որ տրվում են քաղաքական փոքրամասնությանը սահմանադրական բարեփոխումների նախագծով, դուք, գուցե, այլ երկրների Սահմանադրություններում չգտնեք»,- նշեց Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական մենաշնորհ հաստատելու հնարավորություն տալիս է հենց գործող Սահմանադրությունը, քանի որ դրանում լիովին արհամարված են ընդդիմության իրավունքները: