Շվեդիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Դեմիրթաշի հետ
International newsՇվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Ուոլսթրոմը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ուոլսթրոմի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Թուրքիայի տարբեր քաղաքներում քրդական կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումներին: Չի շրջանցվել նաև Ջիզրեի հարցը: Արտգործնախարարը տեղեկացել է Ջիզրեի վերջին իրադարձություններից և հայտնել իր զորակցությունը: