Թուրքիայի քրդական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Էրդողանի գլխավոր խորհրդականի դեմ
International newsԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել երկրի նախագահի գլխավոր խորհրդական Բուրհան Քուզուի դեմ:
Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, դատական հայցը ներկայացվել է` հաշվի առնելով «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քուզուի արած գրառումները քրդական կուսակցության և դրա ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ:
Հայցի մեջ նշվում է, որ Քուզուն, զբաղեցնելով երկրի նախագահի խորհրդականի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական դիրքը և ոչ պատշաճ արտահայտություններ է արել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հասցեին: