Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՃՈ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը, ուսումնասիրության խմբի ղեկավար Արմեն Սաքապետոյանը, §Սեքյուրիթի դրիմ¦ ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

«Կարծում` եմ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը նաև` թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները և այս խնդրում հստակություն կմտցնեն: Բոլորդ հիշում եք, որ երբ սկսեցին տեղադրվել տեսախցիկները, այդ թվում՝ նաև արագաչափերը, միանգամից նշված սարքավորումների գրանցումներն այնքան շատ էին, որ ոմանց մոտ տարակուսանք առաջացավ: Բայց մասնագետներն ասում էին, որ շատ կարճ ժամանակաշրջանում այդ թիվն անկում կապրի, և այդպես էլ եղավ:

Որոշ ժամանակ հետո 70 տոկոսով կրճատվեցին գրանցումները, իսկ դա վկայում է այն մասին, որ եթե ոչ 70 տոկոսով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Բայց այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք՝ մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ: Ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարևորն է, և պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնա կիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված:

Առաջինը՝ եթե վարորդը պետք է բարկանա, ապա պետք է ասի՝ ես եմ սխալվել, հասկանա, որ դա արվում է, առաջին հերթին հենց իր և նաև ուրիշների անվտանգությունն ապահովելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի մեր հանրապետության և նաև նրա մայրաքաղաքի, հյուրերն իրենց զգան ապահով, որպեսզի տեսնեն այն կարգուկանոնը, որ կա մեր հանրապետությունում, մեր Երևանում: Բայց, որպեսզի մենք կարողանանք սրան հասնել, երկու կարևորագույն խնդիր պետք է լուծենք: Երկուսն էլ կապված են արդարության հետ. առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը:

Նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելն այդ հոծ գծերը տրորելը այդքան շատ մեծ խախտու՞մ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, մասնագետների հետ պետք է խորհ րդակցել, տեսնել, արդյո՞ք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցել ենք ուշադիր և այդ բոլոր գծանշաններն արել ենք կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն: Սա շատ կարևոր խնդիր է: Եվ երկրորդ խնդիրը. ակնհայտ է, որ մարդկանց պետք է նյարդայնացնի, երբ իրենք կանգնած են ավտոմեքենաների շարքում և հանկարծ կողքից ինչ-որ մեքենաներ մեծ արագությամբ շարժվում են ու այդ մեքենաները հաճախ կոչվում են, այսպես ասած, օպերատիվ մեքենաներ, մեքենաներ, որոնք արտոնություն ունեն, և ի զարմանս ինձ՝ այդ մեքենաների թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները: Արտասահմանյան համարներով մեքենաներն ինչո՞ւ պետք է արտոնություն ունենան մեր երկրում:

Ի՞նչն է պատճառը, կամ երկրում ինչո՞ւ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաները, կամ օպերատիվ համարանիշներ ունեցող ավտոմեքենաները: Ի՞նչ է՝ մենք այդքան օպերատիվ աշխատողնե՞ր ունենք, և ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայո՞վ շարժվի: Պարզ է, որ սա մարդկանց պետք է նյարդայնացնի, սա շատ ակնհայտ է չէ՞: Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի ավտոմեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է: Այս խնդիրներն ուսումնասիրելու համար ես ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը դեռևս հունիս ամսին հանձնարարել էի ամբողջական ուսումնասիրություն անցկացնել և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները: Հիմա մենք կլսենք պարոն Հովսեփյանի ղեկավարած ստորաբաժանման ուսումնասիրությունների արդյունքները:

Վերջում, անշուշտ, կլինեն հանձնարարականներ, կլինեն միջոցառումներ, որոնք մենք կարճ ժամանակում պետք է իրականացնենք, որպեսզի գոնե այս փուլում հասնենք միջանկյալ արդյունքների, և բոլորը տեսնեն մեր նպատակի արդարությունը և ոչ թե առաջին պլան մղեն միջոցը, այսինքն` տուգանքը»,- խորհրդակցության բացման խոսքում ասել է Հանրապետության Նախագահը:

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է Նախագահի հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները, նաև՝ ընտրանքային հետազոտությունների հիման վրա քննարկվող ոլորտում արդիական խնդիրների ուղղություններն ու դրանց շտկման ուղիները:«Հայտնի է, որ ոչ էական խախտումների արձանագրումը և տուգանումը, ինչպես նաև տուգանքների բողոքարկման կարգից բխող անհարմարությունները, տեխնիկական խնդիրների պատճառով կրկնակի տուգանումները վարորդների շրջանում շատ քննարկվող և մեծ խնդիրներ են առաջացրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը հաստատվում է նաև մեր ուսումնասիրությունների արդյունքներով:

Ի հավելումն դրանց, իմ զեկույցի ընթացքում կներկայացնեմ նաև առաջարկներ և հիմնավորումներ՝ խախտումների արձանագրման և մշակման գործընթացի, մասնավորապես՝ արտասահմանյան համարանիշներով մեքենաների կողմից կատարված բազմաթիվ խախտումների, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի կատարելագործման, հատուկ տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումների, տուգանքների բռնագանձման ողջ շղթայու մ նկատված խնդիրների լուծման, ինչպես նաև առանձին, այսպես ասած, ճարպիկ վարորդների կողմից վերջերս սկսված «հնարամտությունների» արդյունքում ճանապարհային ոստիկանության կանոնների խախտման առանձնահատկություններին, դրանց եզրակացություններ տալ, տվյալներ և առաջարկներ ներկայացնել»,- զեկույցի սկզբում ասել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նեկայացված ուսումնասիրությունների արդյունքներով խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:

Ապահովել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

Համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ սահմանել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկություններ:

Վերացնել ՃՈ ռեգիստրում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև համապատասխան իրավական ակտով սահմանել ՃՈ ռեգիստրից օգտվողների և փոփոխություններ կատարողների լիազորությունների շրջանակը:

Վերանայել «Հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը` բացառելով համապատասխան մարմինների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված ավտոմեքենաների հետագա շահագործումը, որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

Ապահովել պետական մարմիններին հատկացված և չհաշվառված համարանիշների հաշվառումը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը և ՀՀ ԿԲ-ին հանձնարարվել է մշակել, ներկայացնել 1-ին կետում նախատեսված հանձնաժողովի քննարկմանը և ներդնել ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգ:

ՀՀ ոստիկանությանը և Օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմիններին հանձնարարվել է բացառել օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրման, ինչպես նաև իրավասու անձանց կողմից այդ համարանիշների ոչ նպատակային օգտագործման դեպքերը:

ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է օրենսդրությամբ կանոնակարգել վարչական ակտերի առաքման փոստային հասցեներում փոփոխություն կատարելու կարգը, բացահայտել առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը և իրավական գնահատական տալու նպատակով նյութերը ներկայացնել ՀՀ քննչական մարմիններին:

ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ԱԱԾ-ին հանձնարարվել է բացահայտել արտասահմանյան գրանցում ունեցող մեքենաների առանց մաքսային ձևակերպման ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերը և ապահովել նման հնարավորության բացառումը:

ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է՝ ապահովել ՀՀ ժամանող ոչ ռեզիդենտների ծանուցումը՝ տեսալուսանկարահանող սարքերի միջոցով խախտումների արձանագրման և դրանց հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև քննարկել ՀՀ մաքսային սահմանը ավտոմեքենաներով հատող քաղաքացիների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային մարմիններում առկա տեղեկատվությունը ՀՀ ՃՈ էլեկտրոնային համակարգին փոխանցելու և էլեկտրոնային համակարգերը միմյանց ինտեգրելու հարցը և ապահովել դրա իրականացումը:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank