Ռուսաստանի ադրբեջանցիները մեկնում են Ղազախստան եւ Ուկրաինա
International newsՌուսաստանից Ադրբեջան փոխանցվող ֆինանսական միջոցների ծավալը 50 տոկոսով նվազել է: Ռուսաստանի կենտրոնական բանկի պաշտոնական տվյալներով` 2015 թվականի առաջին կեսին այդ երկրից Ադրբեջան ուղարկված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 155 մլն դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում փոխանցման համակարգերի միջոցով Ռուսաստանից Ադրբեջան է փոխանցվել 310 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը,տնտեսագետ-փորձագետՕգթայ Բայրամովըփոխանցումների նվազման առնչությամբ modern.az-ի հետ զրույցում պարզաբանել է, որ դա կապված է ՌԴ-ում ընթացող տնտեսական ճգնաժամի հետ: «Այնտեղ վաստակի մեկնած ադրբեջանցիների մեծ մասը չիվերադառնում Ադրբեջան, այլ մեկնում է աշխատանքի Ուկրաինա եւ Ղազախստան»,- նշել է տնտեսագետը:
Նրա խոսքով` այն ադրբեջանցիները, որոնք Ռուսաստանում զբաղված էին առեւտրով, շարունակում են մնալ ՌԴ-ում:
«Նրանք հարմարվում են այդ երկրի իրավիճակին: Ռուսաստանից դուրս եկող ադրբեջանցիները բիզնես գործունեությամբ զբաղվողներն են, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը ստեղծել ավելի ձեռնտուերկրներում»,- ասել է նա:
Փորձագետը հավելել է, որ չնայած Ադրբեջան վերադարձող արտագնա աշխատավորների թիվը մեծ չէ, սակայն, ակնհայտ է, որ նրանք բացասական ազդեցություն կունենան Ադրբեջանում առանց այն էլ աճող գործազրկության վրա:
Նշենք, որ նավթի համաշխարհային գների սրընթաց անկումների եւ մանաթի արժեզրկման հետ կապված` Ադրբեջանի նավթարդյունաբերության, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածների բազմաթիվ ձեռնարկություններ հաստատություններ կամ փակվել, կամ էլ հաստիքների զանգվածային կրճատումներ են անցկացրել, ինչի պատճառով տասնյակ հազարավոր աշխատավորներ լրացրել են գործազուրկների շարքերը: Ենթադրվում է, որ այդ պատճառով, Ադրբեջանում գործազրկության մակարադակը (պաշտոնապես` 5 տոկոս) արդեն կրկնակի աճել է: