Yerevan, 15.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայի հավաքը ցրելու առնչությամբ

Society

 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել 2015 թ. սեպտեմբերի 11-ին Երևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի վերաբերյալ:  Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքի մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08. 09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:

Ավելին, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով, մասնավորապես, փաստել է հետևյալը.

1/ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև պողոտայի երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ այդ գործողություններն իրականացվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ իրազեկմամբ անցկացվող հավաքներին վերաբերող պահանջների խախտմամբ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մաս).

2/Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունեցել է բավարար տվյալներ՝ դրա վաղօրոք կազմակերպված լինելու վերաբերյալ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1-ին մաս).

3/ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը բացարձակ բնույթ չունի և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել այլ անձանց սահմանադրական իրավունքների, հանրության շահերի պաշտպանության համար՝ դրանց անհամաչափ սահմանափակումը կանխելու նպատակով (ՀՀ Սահմանադրության 43 հոդված և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդված): Հետևաբար, իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել:

Նույն հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը նշել է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար և անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 (վեց) ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար:

Նշված ժամկետի ավարտից հետո, 2015թ. սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ՀՀ ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել:

Այնուհետև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարե լու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել:

Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’