ԵԱՀԿ գործող նախագահը քննադատել է Թուրքիայում ահաբեկչական գործողությունները
International newsԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը քննադատել է ահաբեկչական հարձակումների ալիքը Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Դաչիչն իր վշտակցությունն է հայտնել ահաբեկչության հետևանքով զոհված զոհված անձանց ընտանիքներին:
«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կթուլանա: Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ բոլորը մոբիլիզացվեն: Ոչ մի պետություն չի կարող դա անել միայնակ, և ԵԱՀԿ-ն կշարունակի իր ջանքերը բոլոր մակարդակներում համագործակցելու միջոցով»,- ասել է Դաչիչը: