Էգեյան ծովում խորտակվել է սիրիացի փախստականներին տեղափոխող երկու նավակ
International newsՍիրիացի փախստականների ևս երկու նավակ է խորտակվել Թուրքիայից ապօրինի ճանապարհով Հունաստան անցնելու ճանապարհին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էգեյան ծովում խորտակված նավակների վրա գտնվող 5 մարդ, որոնցից 4-ը երեխա են, անհայտ կորել են: Եվս 24 փախստականների հունական կողմի ջրափրկարարները կարողացել են փրկել և ափ հանել: