Փարիզը պաշտոնական հայտ է ներկայացրել 2024թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար
International newsՖրանսիայի մայրաքաղաք Փարիզը 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պաշտոնապես հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ):
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում է France Press-ը: Փարիզի ղեկավարությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու որոշում ընդունել էին դեռևս ապրիլ ամսին: Այժմ Փարիզ-2024 կազմկոմիտեն պաշտոնապես գրել է ՄՕԿ-ին:
Մինչ այս, 2024թ. խաղերը հյուրընկալելու հայտ են ներկայացրել Հռոմը, Լոս Անջելեսը, Բուդապեշտը: Պայքարին կարող են միանալ նաև ադրբեջանական Բաքուն և հնդկական Ահմադամադը:
2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: