Սեյրան Օհանյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստին
PoliticsՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դուշանբեում պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին կմասնակցի ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: