ԱՄՆ նախկին կոնգրեսականն ու այլ գիտնականներ կոչ են անում ԻՊ-ի գործողությունները որակել որպես ցեղասպանություն
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ միջազգային համաժողովի մասնակիցները կոչ են արել ԱՄՆ-ին ու ՄԱԿ-ին ԻՊ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում որակել որպես ցեղասպանություն:
Ինչպես հայտնում է catholiccourier.com-ը, ԱՄՆ նախկին կոնգրեսական Ֆարնկ Ուոլֆը նշել է. «Մենք ձախողվեցինք Թուրքիայում` Հայոց ցեղասպանություն ունենալով, մենք ձախողվեցինք Սրեբրենիցայում` Բոսնիա Հերցոգովինայում, ուր 8 հազար տղամարդ սպանվեց 20 տարի առաջ»: Կրկին ձախողենք` արդեն Մերձավոր Արևելքում»,- հարց է ուղղել Ուոլֆը:
«Անցյալի չարիքը կրկին մեր առջև է»,- ասել է Կատրինա Լանտոս Սվեթը, ով ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի նախագահն է: Նա հիշել է իր հայրիկի պատմությունը, ով Հոլոքոստը վերապրողներից է եղել: «Ոչ մի կրոնական խումբ ապահովագրված չէ ԻՊ-ից` քրիստոնյաները, եզդիները, նույնիսկ մուսուլմանները, ովքեր չեն հետևում «Իսլամական պետության» գաղափարախոսությանը»,- շեշտել է Սվեթը` հավելելով, որ լռությունը լուծում չէ:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանն էլ ընդգծել է.«Նրանք, ովքեր մեղավոր են ցեղասպանություն իրագործելու մեջ, գիտեն, որ եթե ունենան բավականաչափ ուժ ու կարողություն, կկարողանան ստիպել Արևմուտքին նահանջել: Քանի դեռ մենք ցեղասպանությանը վերաբերվում ենք որպես քաղաքական եզրույթի, մենք ստիպված ենք լինելու անընդհատ լռել»: