Ըմբշամարտ. ԱԱ. Ազատ ոճային երեք ըմբիշներ անհաջողության են մատնվել
Sporttert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 12-ին մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի Հայաստանի հավաքականի երեք անդամներ. Գագիկ Բարսեղայն(57 կգ քաշային կարգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ):
Հայաստանը ներկայացնող այս մարզիկները դուրս են մնացել պայքարից նախնական փուլերում: Բարսեղյանը որակավորման փուլում զիջել է Թուրքիան ներկայացնող Սեսար Ակգուլին, իսկ Գրիգորյանը եւ Բերիանիձեն, առաջին փուլը հաղթահարելուց հետո պարտություն են կրել 1/8 եզրափակիչ փուլում: Գրիգորյանը 0:6 հաշվով զիջել է կուբացի Լիվան Լոպեսին, իսկ Բերիանիձեն 2:4 հաշվով թուրք Թահա Ակգուլին, եթե վերջինս հաջողության հասնի, Բերիանիձեն իրավունք կստանա մասնակցել սփոփիչ գոտեմարտերի:
Նշենք, որ ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկներից միայն Արթուր Ալեքսանյանին(98 կգ, հունահռոմեական ոճ) է հաջողվել մեդալ նվաճել: Ալեքսանյանը գերազանց է անցկացրել մրցաշարը եւ դարձել է չեմպիոն: