US Open. Առաջին անգամ տիտղոսը նվաճեց Ֆլավիա Պենետան
Sportsport.news.am-ը գրում է.
Իտալացի Ֆլավիա Պենետան նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 33-ամյա մարզուհին երկու սեթում պարտության մատնեց 32-ամյա իտալացի Ռոբերտա Վինչիին՝ 7:6 (7:4), 6:2: Պենետան առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: Դեռ ոչ մի իտալուհի չէր հաղթել US Open-ում:
Կիսաեզրափակիչում Պենետան պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին:
Տղամարդկանց մենախաղի տիտղոսը սեպտեմբերի 13-ին կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: