Շոտլանդիան չի հրաժարվել անկախության գաղափարից
International newsnews.am-ը գրոււմ է.
Չնայած նախորդ հանրաքվեի արդյունքներին՝ Շոտլանդիան չի հրաժարվել անկախության գաղափարից:
ВВС-ի փոխանցմամբ, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ եւ առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հանդես է եկել մի քանի տարի անց կրկին անկախության հանրաքվե անցկացնելու օգտին: Կուսակցությունը մտադիր է համապատասխան հռչակագիրը ներկայացնել 2016 թվականի շոտլանդական խորհրդարանական ընտրություններում:
Անկախության հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել 5 կամ 10 տարի անց: Դրա համար առիթ կարող է հանդիսանալ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամության մասին հանրաքվեն, որը կարող է հանգեցնել առանց Շոտլանդիայի կամքից անկախ ԵՄ կազմից երկրի դուրս գալուն:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հարցով առաջին հանրաքվեն անցկացվեց 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Մասնակիցների շուրջ 55%-ը դեմ արտահայտվեց Միացյալ Թագավորության կազմից երկրի դուրս գալուն: