Մեքքայում ամբարձիչի` մզկիթի վրա ընկնելու հետևանքով զոհվել է հինգ իրանցի
International newsՄեքքայի մզկիթներից մեկում ուրբաթ օրը շինարարական աշխատանքներ իրականացնող վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացել է հինգ իրանցի ուխտավոր, տուժել է ավելի քան 32-ը:Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս ճշգրտված տվյալների մասին հայտարարել է իրանական «Կարմիր մահիկ» կազմա կերպությունը:
«Այս պահի դրությամբ, տեղի ունեցածի հետևանքով մահացած իրանցիների թիվը հասել է հինգի: Վիրավորների թվում կան 32 իրանցի ուխտավորներ, ևս վեց իրանցիներ մինչև այժմ որոնվում են»,-կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ԻՐՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է մեկ իրանցի:
Մեքքայում ուժեղ քամու պատճառով ամբարձիչ կռունկն ընկել է Ալ-Հարամ մզկիթի վրա: Պատահարի հետևանքով մահացել է 107 մարդ, ավելի քան 230-ը` տուժել: Զոհերի մեծ մասը ուխտավորներ են: