Հռոմի պապի այցի կապակցությամբ Կուբայում ավելի քան 3000 կալանավորներ ազատ կարձակվեն
International newsՀռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Կուբա կատարելիք այցի կապակցությամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-20-ը, համաներում կշնորհվի 3522 բանտարկյալների, գրում է Обозреватель-ը:
Համաներման ենթակա կալանավորների մեծ մասը 60 տարեկանից մեծ են և 20 տարեկանից փոքր մարդիկ են, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, կանայք: Ազատ կարձակվեն նրանք, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել, սակայն կլինեն մի շարք բացառություններ:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կայցելի Կուբա, Միացյալ Նահանգներ, ինչպես նաև կլինի ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում: