Սպարտակն արդյունք ապահովեց, իսկ դա ամենակարևորն է. Յուրա Մովսիսյան
SportՄոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակը։ Մոսկվացիները սեփական հարկի տակ հաղթել են նվազագույն հաշվով հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսի խփած գոլի շնորհիվ։
«Սպարտակն» այսօր անհավանական խա՞ղ ցուցադրեց։ Արդյունք ապահովեցինք, իսկ դա ամենակարևորն է այս պահին»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը