«Իսլամական պետությունը» սկսել է վաճառել կենդանի մարդկանց օրգանները
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի Մոսուլ քաղաքում կլինիկա է հիմնել, որտեղ վիրաբույժները հեռացնում են մարդկանց օրգանները, ինչպես կենդանի մարդկանցից, այնպես էլ՝ մահացածներից, գրում է pravda.ru-ն՝ հղում անելով Al Arabiya ալիքին:
Այս մասին պատմել է Իրաքի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:
Օրգանների դոնոր են դառնում տեղի բանտի կալանավորները, որոնցից հեռացնում են օրգանները՝ մահապատժի սպառնալիքի ներքո, ինչպես նաև մահացած մարդկանց մարմիններից: Բացի այդ, վաճառվում են նաև ԻՊ-ի զոհված գրոհայինների օրգանները: