Քամերունում ահաբեկչությունը 10 մարդու կյանք է խլել
International newsՔամերունի հյուսիսային Կոլոֆաթ քաղաքում՝ Նիգերիայի հետ սահմանին, երկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով 10 մարդ մահացել է, եւս 14 հոգի վիրավովր է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պայթյուններն իրականացրել են 14-16 տարեկան երկու պատանիներ: Երկրի կապի նախարար Իսսա Չիրոմա Բաքարիի խոսքով, տեղեկությունը նախնական է եւ մանրամասն ստուգման կարիք ունի:
Տեղի բնակիչների խոսքով, պայթյուններից մեկը որոտացել է քաղաքի Լատինական թաղամասում, որտեղ Նիգերիայից բազմաթիվ փախստականներ են բնակվում: Իսկ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր շուկայում: Իշխանություններն ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը:
Անցյալ շաբաթ Քամերունի հյուսիսում երկու ահաբեկչության հետեւանքով 42 մարդ է զոհվել, եւս շուրջ 100 հոգի վիրավորվել է: