Երեք բանվորներ մնացել են փլուզված թունելում
International newsՀնդկաստանում 3 բանվորներ մնացել են կառուցվող թունելի փլատակների տակ: Ըստ The Indian Express-ի, միջադեպը տեղի է ունեցել Հիմաչալ-Փրադեշ նահանգում:
Շինարարությունն իրականացնող ընկերությունն իր ամբողջ տեխնիկան եւ աշխատուժն ուղղել է թակարդում հայտնված աշխատողներին փրկելու գործին: Փրկարարական աշխատանքները դժվարանում են, քանի որ փլուզումը դեռեւս շարունակվում է:
Փլուզման պահին թունելում 25-30 աշխատող է եղել: Բարեբախտաբար, հերթափոխի ժամանակ նրանց մեծ մասը դուրս է եկել: Նախնական տեղեկություններով, փլուզումը տեղի է ունեցել ստորգետնյա ջրերի հսկայական քանակության պատճառով: