Էլթոն Ջոնը ցանկանում է Պուտինի հետ քննարկել նույնասեռականների իրավունքները
International newsՍըր Էլթոն Ջոնը ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այդ երկրում նույնասեռականների իրավունքների խնդիրը:
BBC-ի փոխանցմամբ, Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների հանդեպ վերաբերմունքն Էլթոն Ջոնը «վրդովեցուցիչ» է բնորոշել:
Նրա խոսքով, հաճույքով այդ թեման կքննարկեր Պուտինի հետ, եթե անգամ ՌԴ նախագահն «իր մեջքի հետեւում ծիծաղեր եւ իրեն բացարձակ հիմար անվաներ»: Սըր Էլթոն Ջոնը նաեւ խոստովանել է, որ այդպիսի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, անհնար է իրականացնել: