Դուշանբեում մեկնարկում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը
International newsԴուշանբեում մեկնարկում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկօրյա գագաթնաժողովը, որի պաշտոնական մասը նախատեսված Է սեպտեմբերի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Այդ օրը նախ կկայանա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին կհաջորդի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ծրագրված է ղեկավարների հանդիպումը նեղ եւ ընդլայնված կազմերով, համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ ընդունելություն գագաթնաժողովը հյուրընկալողի անունից:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները պլանավորում են ստորագրել տասից ավելի փաստաթղթեր: Մասնավորապես, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում պլանավորվում Է ընդունել անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը, որում կարտացոլվեն ընդհանուր մոտեցումները արդիականության հիմնական մարտահրավերների ու սպառնալիքների նկատմամբ:
«Ավանդույթի համաձայն, Խորհրդի նիստում կքննարկվի ՀԱՊԿ-ի գործունեությունը, ինչպես նաեւ կարծարծվեն տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի երկրների անվտանգությանը»,-ասել Է Ուշակովը: «Բնականաբար, առաջնահերթ ուշադրությունը կդարձվի ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների ակտիվացմանը, ՀԱՊԿ-ի երկրների սահմանների մոտ տիրող իրադրությանը»,-հավելել Է նա:
Բացի այդ, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված Է կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ միավորված շտաբի ղեկավարի հարցը: «Այդ հարցը քննարկվելու Է փակ նիստում: Այժմ այդ հարցը համաձայնեցվում Է մասնակից երկրների միջեւ»,-ճշտել Է ռուսական պետության ղեկավարի օգնականը, պատասխանելով այն հարցին, թե Նիկոլայ Բորդյուժան կմնա արդյոք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:
Գագաթնաժողովի ավարտից հետո ՀԱՊԿ-ի նախագահությունը մեկ տարով կանցնի Հայաստանին: