Բանգկոկում տեղի ունեցած պայթյունի գործով Մալազիայում երեք մարդ է ձերբակալվել
International newsՄալազիայում երեք կասկածյալ է ձերբակալվել, որոնք ենթադրաբար առնչություն են ունեցել Բանգկոկի կենտրոնում ՝ սրբարանի մոտ պայթյունի կազմակերպմանը: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, Պակիստանի ու Մալազիայի քաղաքացիները ձերբակալվել են մի քանի օր առաջ:
Օգոստոսի 17-ին Բանգկոկի Չիդլոմ կենտրոնական թաղամասում Էրավան հնդուական տաճարի մոտ կատարված պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում տասը օտարերկրացի, հայտնում է BBC –ի Ռուսական ծառայությունը:
Այս գործով հիմնական կասկածյալներից մեկը ՝ Յուսուֆու Միերաիլին ձերբակալվել էր օգոստոսի վերջին, երբ փորձում էր անցնել Կամբոջայի հետ սահմանը: Հայտնում են, որ նրա ձեռքին Չինաստանի անձնագիր է եղել:
Ոստիկանությունը հրապարակել է գլխավոր կասկածյալի ֆոտոռոբոտը ու հայտնել, որ իրավապահ մարմինները որոնում են օտարերկրացուն:
Պայթյունից զոհվածների մեծ մասը տայլանդցիներ են եղել: Սպանվածների շարքում կային նաեւ Չինաստանի, Հոնկոնգի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Մալազիայի ու Սինգապուրի քաղաքացիներ:
Պայթյունի համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել: