Երկու ինքնաթիռներ թեւերով բախվել են Լոս Անջելեսի օդանավակայանում
International newsԵրկու ինքնաթիռներ են սեպտեմբերի 13-ին թեւերով բախվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստաընկերությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ Նյուարկից (Նյու Ջերսիի նահանգ) ժամանած Բոյինգ-757 ինքնաթիռը՝ 167 ուղեւորներով, թեւով դիպել Է Բոյինգ-737 ինքնաթիռի թեւին: Վերջինս 182 ուղեւորներով պատրաստվում Էր մեկնել Պորտլենդ (Օրեգոնի նահանգ):
Օդանավերը պատկանում Էին United Airlines եւ Alaska Airlines ամերիկյան ընկերություններին:
Ինքնաթիռներում գտնվող ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Օդանավակայանը միջադեպի հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: