Ժնեւում ՄԱԿ-ի շենքի մոտ տեղադրել են Սնոուդենի եւ Ասանժի բրոնզաձույլ ֆիգուրները
International newsԺնեւում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մերձակա հրապարակում տեղադրվել են աթոռներին բազմած Ջուլիան Ասանժի, Չելսի Մենինգի եւ Էդվարդ Սնոուդենի բրոնզաձույլ ֆիգուրները: Դրանք այնտեղ կմնան մինչեւ սեպտեմբերի 18-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա այն մարդկանց խիզախության հուշարձանն Է, ովքեր «ոչ» ասացին համատարած լրտեսման ու ստի ներդրմանը եւ ովքեր ընտրեցին ճշմարտախոսությունը»,-
Ֆիգուրների կողքին դրված Է նաեւ չորրորդ աթոռը, որը թափուր Է: Հեղինակի մտահղացմամբ՝ դրա վրա կարող Է նստել յուրաքանչյուրը, ով պատրաստ Է կանգնել հիշատակված մարդկանց կողքին:
Ավելի վաղ այդ ինստալացիան արդեն ցուցադրվել Է Բեռլինում եւ Դրեզդենում: Սեպտեմբերին ավելի ուշ այն կուղարկեն Փարիզ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: