«Մանչեսթեր Յունայթեդը» նվազեցրել է Դե Խեայի կլաուզուլան
SportԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ նոր պայմանագրում նշված է 40 միլիոն եվրո կլաուզուլա, գրում է The Sun-ն:
Վերջերս 24-ամյա իսպանացին մինչեւ 2019 թվականը երկարաձգել էր գործող պայմանագիրը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 200 հազար ֆունտ ստերլինգ: Նախորդ պայմանագրով՝ Դե Խեայի կլաուզուլան կազմում էր 60 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս ամռանը Դե Խեան մոտ էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն նրա տրանսֆերը վերջին պահին ձախողվեց: