Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական է տվել: Այդ մասին լեհական TVN24-ին հայտնել է անձամբ Տուսկը' Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կընդունի կառավարության հրաժարականը:
Եվրամիության վերջին նիստում Տուսկն ընտրվել է Եվրախորհրդի նախագահ և իր նոր պարտականություններին կանցնի դեկտեմբերի 1-ից: