Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի եկող տարվա բյուջեն մոտ 2 անգամ փոքր կլինի

International news

Ադրբեջանի պետբյուջեի գլխավոր աղբյուր հանդիսացող Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ ՌովնագԱբդուլլաեւը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն այս տարվա համեմատ մոտ երկու անգամ փոքր կլինի:

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, Աբդուլլաեւը լրագրողներին ասել է, որ կանխատեսումների համաձայն` նավթի համաշխարհային գինը եկող տարի գտնվելու է մեկ բարելի դիմաց 50-55 դոլար մակարդակի վրա, եւ այդ պատճառով, Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթը պետք է հաշվարկվի հենց այդ գնի սահմաններում:

Նրա խոսքով` նավթի գնանկման պատճառով դրա արտահանումից ստացվող եկամուտները 2-2,5 անգամ պակասել են, ինչը նշանակում է, որ նույն չափով պակասել են անեւ SOCAR-ից պետբյուջեին հատկացումները:

«Այդ պատճառով էլ եկող տարվա բյուջեում նավթի բազային գինը պետք է հաշվարկի50-55 դոլար/բարել չափով»,- նշել է նա:

Այսպիսով` Ռովնագ Աբդուլլաեւը բացահայտել է սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի կառավարությունում այդ երկրի նախագահի մասնակցությամբ եկող տարվա պետբյուջեի հետ կապված քննարկումների արդյունքը, ինչը մինչ այժմ թաքցվում  էր հանրությունից:

Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկի վերլուծաբաններն օրերս կանխատեսել են, որ եկող տարի միջազգային շուկաներում նավթի գինը կարող է նվազել մինչեւ 20 դոլար/բարելի, քանի որ նավթի առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկը:

Ադրբեջանական կայքը գրում է, որ 2015 թվականի բյուջեում նավթփի մեկ բարելի գինը սահմանվել էր 90 դոլար, սակայն, տարվա ընթացքում շարունակվող էժանացման պատճառով այն այժմ գտնվում է 50 դոլարի սահմաններում: Դա նշանակում է, որ SOCAR-ն այլեւս չի կարողանում կանխատեսված չափով փոխանցումներ կատարել պետբյուջե, այսինքն` 2015 թվականի բյուջեի գծով ճեղքերն անխուսափելի են:

Եկող տարվա բյուջեում նավթի բազային գինը 50-55 դոլարի սահմաններում որոշելը նշանակում է, որ բյուջեի եկամտային մասը ներկայում եղածից խիստ փոքր է լինելու: Արդյունքում` կնվազեն նաեւ ծախսերը, այդ թվում` սոցիալական հատվածի համար եւս, համոզմունք է հայտնում կայքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` միայն օգոստոսին Ադրբեջանի կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները գրեթե 1,2 մլրդ դոլարով կրճատվել են:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Դեռեւս 2015 թվականի մայիսին Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանում մանաթի արժեզրկում եւ տնտեսության աճի տեմպի նվազում կանխատեսել էր այս տարվա երկրորդ կեսին` կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության եւ բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:

Իր հերթին Standart & Poor`s վարկային վարկանիշերի ծառայությունն Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից  2 մլրդ կորստի ֆոնին հիմնադրամի վարկանիշի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ «նեգատիվ»:

Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով` 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով:

Ուշագրավ է, որ Իրանն հաջորդ ֆինանսական տարում իր բյուջեի նախագծում, որը կավարտվի 2017 թվականի մարտի 17-ին, նավթի գինը հաշվարկելու է մեկ բարելի դիմաց 42-50 դոլար` ակնկալելով, որ նավթի համաշխարհային գները մոտ ապագայում կմնան ընթացիկ մակարդակի վրա: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` ԶԼՄ-ներին հայտարարել է Իրանիկառավարության մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը:

«Նավթի նախարարության հետ խորհրդակցությունների շրջանակում քննարկվել է նավթի մեկ բարելի դիմաց 42, 45 եւ 50 դոլար տարբերակները, որոնք թույլ կտան վաստակել մոտ 22,5 մլրդ դոլար», -հայտարարել է Նոբախտը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine